Բաժիններ՝

Կումայրիի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Հունվարի 28-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Գյումրի քաղաքի Ղարսի խճուղուց, ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Անի թաղամասի 36-ամյա մի բնակչի:

Անձնական խուզարկությամբ կասկածվողի գրպանից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը կանեփ է, քաղել է Ղարիբջանյան գյուղի հարակից դաշտերից, չորացրել` իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն առգրավվել է; Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031