Բաժիններ՝

«Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են». Արման Թաթոյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ,

Հունվարի 28-ն արդեն 28 տարի իրական ազգային տոն է դարձել մեզ համար:

Հայոց բանակը մեր անկախության և անվտանգութան գլխավոր երաշխավորն է: Այն մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է:

Զինված ուժերում մարդու իրավունքների իրական պաշտպանությունը, քաղաքացիական վերահսկողությունն առաջնահերթություն են ժողովրդավարական յուրաքանչյուր պետության համար:

Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։

Հայրենիքի երեկվա և այսօրվա պաշտպաններին մաղթում եմ բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետության:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031