Բաժիններ՝

«Լիվերպուլի» գլխավոր տնօրենը ներողություն է խնդրել Սուարեսին աջակցելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է «Լիվերպուլի» ներողությունից այն բանից հետո, երբ 2011 թվականին թիմն աջակցել է Լուիս Սուարեսին ֆուտբոլային բախումից հետո:

Սկանդալից հետո «Լիվերպուլի» ֆուտբոլիստները նետեցին շապիկներ՝ ի աջակցություն ուրուգվայցու:

– «Լիվերպուլը» կապվե՞լ է ձեզ հետ այն բանից հետո, երբ Կարագերը ներողություն է խնդրել Սուարեսին աջակցելու համար:

– Այո:

Նախ և առաջ ես շատ ուրախացա, որ Ջեյմի Կարագերը ներողություն է խնդրել, և, իհարկե, ես անձնական նամակ ստացա Փիթեր Մուրից («Լիվերպուլի» գործադիր տնօրեն) և ես շատ էի հուզված դրանից:

Նա ինձ ասաց, որ հույս ունի, որ երբեք ուշ չի լինի, քանի որ այս դեպքը տեղի է ունեցել ինը տարի առաջ:

Ես կասեի, որ դա տեղի է ունեցել շոուից երեք օր անց: Ես պատասխանեցի, որ շատ շնորհակալ եմ, այդ նամակը իսկապես շոյել էր իմ սիրտը։

Ես շատ հիասթափվեցի, որ «Լիվերպուլի» նման մեծ ակումբը պաշտպանում է այդպիսի կարևոր գործը: Բայց հիմա տեսնում եմ, որ այս ակումբում աշխատում են իսկական մարդիկ, ազնիվ մարդիկ: Եվ ես ավելի շատ եմ հարգում  «Լիվերպուլին», քանի որ նրանք պայքարում են ռասիզմի հետ կապված խնդիրների դեմ:

Այնպես որ, ես շատ գոհ էի: Դա ինձ համար իսկապես կարևոր էր: Չնայած այն բանին, որ մենք ունենք շատ մեծ մրցակցություն, այդ քայլը ցույց տվեց, որ «Լիվերպուլը» բարձրագույն կարգի ակումբ է։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031