Բաժիններ՝

«Մարդիկ մեղադրում են Պոգբային, երբ նա խաղում է, և նրան մեղադրում են, երբ նա չի խաղում»․ Էվրա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կիսել է իր կարծիքը ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:

«Մարդիկ մեղադրում են Պոգբային, երբ նա խաղում է, և նրան մեղադրում են, երբ նա չի խաղում։

Ես կարող եմ հասկանալ, բայց երբ դու ակումբի համար խնդիր ես… ես կբերեմ իմ օրինակը: Երբ ես հարվածեցի այդ երկրպագուին (2017 թվականին Էվրան խաղում էր «Մարսելի» կազմում և հարվածեց ակումբի երկրպագուին), ակումբի սեփականատերը և մարզիչը եկան ինձ մոտ և հարցրին՝Պատրիս, հիմա ի՞նչ է պետք անել: Ես էլ ասացի, որ ես հեռանում եմ: Ես չեմ ուզում ակումբի շուրջ բացասական վերաբերմունք ստեղծել իմ պատճառով:

Միգուցե ժամանակն է, որ Պոլը հեռանա: Երբեմն ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որովհետև երբ նա խաղում է, նրանք մեղադրում են նրան, երբ նա չի խաղում, միևնույն է, նրան մեղադրում են»,- ասել է Էվրան:

Պոգբան վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի զգալի մասը՝ խաղալով Պրեմիեր լիգայի ընդամենը 7 խաղում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս