3 ֆուտբոլիստ, ում «Բարսելոնան» կարող է ստորագրել ձմռանը՝ որպես Սուարեսի փոխարինող
Հունվարի 24-ին Լուիս Սուարեսը կդառնա 33 տարեկան, իսկ «Բարսելոնան» չի թաքցնում, որ արդեն փոխարինող է փնտրում ապագա վետերանի համար, որի գործող պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը: Տարբեր աղբյուրներից ստացվող լուրերի համաձայն, «կապտանռնագույնները» պլանավորում էին ամռանը նոր կենտրոնական հարձակվող ստորագրել, բայց քանի որ Լուիզիտոն վնասվածքի պատճառով 4 ամիս բացակայելու է, ակումբի ղեկավարներին անհրաժեշտ է վերանայել իրենց տրանսֆերային պլանները և հունվարին գնումներ կատարել, թեև դա ավելի բարդ կլինի:
Անցած մրցաշրջաններում և նաև այս ընթացքում Լուիս Սուարեսը ցուցադրեց փայլուն փոխազդեցություն Լեո Մեսսիի և հարձակողական գծում հանդես եկող այլ գործընկերների հետ, և առանց այդպիսի լավագույն հարձակվողի մրցաշրջանում ամեն ինչ հաղթելը պարզապես անիրատեսական կլինի: Գրիզմանը Սուարեսի դիրքում այնքան էլ լավ չի խաղա, Մեսսին այժմ ավելի արդյունավետ է աշխատում խորքից կամ եզրից, իսկ այդ դիրքում այլևս ոչ ոք չկա:
Հունվարին կենտրոնական հարձակվողի գնումն անհրաժեշտ է «Բարսելոնայի» համար, և կան 3 թեկնածուներ, որոնց կատալոնական գրանտը կարող է գնել՝ որպես Սուարեսի փոխարինող։
1. Լաուտարո Մարտինես («Ինտեր», 22 տարեկան), արժեքը՝ 90 մլն եվրո
Լատինոս Մեսսին և Սուարեսը հիանալի շփում ունեն, և Լեոն կարող էր ավելի լավ դուետ ձևավորել հայրենակից Լաուտարո Մարտինեսի հետ: Մարտինեսը բավարարում է ժամանակակից կենտրոնական հարձակվողի բոլոր պահանջներին՝ արագ, տեխնիկական, գիտի՝ ինչպես աշխատել թիկունքի հետ, ունի լավ հարված, չի կորչում կոմբինացիոն գործողություններում, և, որ ամենակարևորն է, ի վիճակի է զգալ իրավիճակ:
Լաուտարոն ընդամենը 22 տարեկան է։ Գուցե արգենտինացին հիանալի փորձ չունի, բայց նա հիմա ձեռք է բերում այն «Ինտերում», և այն կստանա նաև Մեսսիից, եթե տեղափոխվի «Բարսելոնա»:
Մարտինեսի նման բարձրակարգ խաղացողը էժան չի լինի: Նրա պայմանագրում առկա է հետգնման տարբերակ՝ 112 միլիոն եվրոյով։ «Բարսան» ստիպված կլինի վճարել այդպիսի գումարներ, եթե նրանք չեն ցանկանում «Ռեալին» պարտվել ոսկին, կամ դուրս մնալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից։
2. Պյեր–Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ», 30 տարեկան), արժեքը՝ 75 մլն եվրո
Գաբոնցի հարձակվողը դարձավ համաշխարհային աստղ, երբ գտնվում էր Դորտմունդի «Բորուսիայի» ճամբարում: Օբամեյանգը հայտնի է նրանով, որ կարողանում է արագորեն շրջվել և հակառակորդից հեռանալ, նա տեխնիկական է, հիանալի կերպով տիրապետում է գնդակին: Պիեր-Էմերիկի առանձնահատկությունը նաև նրա բազմակողմանիությունն է. աֆրիկացին ի վիճակի է հաջողությամբ խաղալ՝ ինչպես հարձակման կենտրոնում, այնպես էլ՝ եզրին:
Այս պահին 30-ամյա հարձակվողը պայմանագիր ունի «Արսենալի» հետ մինչև 2021 թվականը, և, ամենայն հավանականությամբ, այն չի թարմացնի: «Զինագործների» հետ Օբամեյանգը կարողացավ հասնել այն ամենին, ինչի վրա հույս էր դնում: Ակումբը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, և հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջի Միկել Արտետային նախկին «Արսենալը» վերակենդանացնելու համար, և արդյո՞ք դա նրան կհաջողվի: Չնայած «զինագործների» վատ արդյունքներին, Պիեր-Էմերիկը շարունակում է շատ գոլեր խփել այս մրցաշրջանում:
Իհարկե, շատերը կասեն, որ Օբամեյանգը արդեն 30 տարեկան է և շուտով կգնա թոշակի, բայց առնվազն 3-4 տարի այս խաղացողը դեռ պետք է խաղա բարձր մակարդակով։ Մյուս կողմից՝ տարիքը և ժամկետը կորցրած պայմանագիրն իջեցնում է գաբոնցու գինը:
3. Մաքսիմիլիանո Գոմես («Վալենսիա», 23 տարեկան), արժեքը՝ 40 մլն եվրո
Ըստ Transfermarkt-ի՝ Գոմեսը մեր ցուցակի ամենաէժան խաղացողն է՝ 40 միլիոն եվրո արժողությամբ, բայց նրա պայմանագրում առկա է հետգնման դրույթ՝ 140 000 000 եվրո: Չնայած, ըստ իսպանական աղբյուրների, «Վալենսիան» պատրաստ է ընդունել «Բարսելոնայի» առաջարկները խաղացողի համար ավելի փոքր գումարով: Սուարեսի 23-ամյա հայրենակիցը գոլ է խփել «Բարսայի» դարպասին, նույնիսկ այն ժամանակ, երբ նա խաղում էր «Սելտայի» կազմում: Ասում էին, որ ուրուգվայցին 2019 թվականի ամռանը կմիանա «կապտանռնագույններին», բայց վերջում ֆուտբոլիստը պայմանագիր ստորագրեց «Վալենսիայի» հետ: Խաղի ոճով Մաքսին այնքան էլ նման չէ Սուարեսին, նա ավելի շատ այնպիսի հարձակվող է, ում հետ պաշտպանությունը չի սիրում բախվել։
Գոմեսը շատ լավ է խաղում պաշտպանության հետ, կարողանում է իր վրա շեղել մի քանի ֆուտբոլիստների, ինչը թիմակիցներին ավելի մեծ ազատություն է տալիս, և լավ է խաղում երկրորդ հարկում՝ չնայած ցածր հասակին։
Սիրարփի Աղաբաբյան