
ԱՄՆ-ում սկսել են պատվաստանյութ մշակել նոր տիպի թոքաբորբի դեմ. CNN

ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտները (NIH) սկսել են նոր տիպի թոքաբորբի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը, որի բռնկումն անցյալ տարվա վերջին արձանագրվել է Չինաստանի Ուհան քաղաքում, ինչից հետո դրա տարածումը շարունակվել է: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
«NIH-ը ձեռնարկում են պատվաստանյութի մշակման առաջին քայլերը»,- մեջբերում է հեռուստաալիքն Ազգային ինստիտուտների ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Էնթոնի Ֆոցիի խոսքը: Ըստ նրա՝ մշակվող պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները կարող են տեւել մի քանի ամիս, եւ միայն մեկ տարի անց այն կկարողանան կիրառել պրակտիկայում:
Իր հերթին Հյուսթոնի (Տեխասի նահանգ) Բեյլոր բժշկական քոլեջի պատվաստանյութերի մասնագետ Փիտեր Հոտեսը պատմել է, որ պատրաստուկի մշակմամբ զբաղված նաեւ մի խումբ գիտնականներ Տեխասից, Նյու Յորքից եւ Չինաստանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: