
«Եկել է ժամանակը, երբ Պոգբան պետք է լքի «Մանչեսթեր Յունայթեդը»». Էվրա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կիսվել է մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին կարծիքով:
«Երբ Պոլը խաղում է, մարդիկ նրան մեղադրում են: Երբ նա չի խաղում, մարդիկ, միևնույն է, մեղադրում են նրան: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ նա պետք է հեռանա ակումբից: Երևի նա արդեն տեղեկացրել է «Մանչեսթեր Յունայթեդին», որ ցանկանում է լքել թիմը: Բայց ես չեմ կարծում, որ ղեկավարությունը նրան բաց կթողնի»,- Էվրային է մեջբերում Mirror-ը՝ հղելով Sky Sports-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը