 
                        ««Լիվերպուլը նշանավոր թիմ է, բայց օրը 24 ժամ ես մտածում եմ սեփական թիմիս մասին». Գվարդիոլա
 
                                    «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ կենտրոնացած է իր թիմի վրա, չնայած «Լիվերպուլի» հաջողություններին:
«Չի կարելի հերքել, որ «Լիվերպուլը» նշանավոր թիմ է, եթե խոսենք ֆուտբոլի, արդյունքների մասին: Բայց ամեն օր ես գրեթե 24 ժամ մտածում եմ իմ թիմի մասին, ինչը մենք կարող ենք բարելավել: Ինձ չեն շեղում այլ առաջնությունների ակումբները կամ «Լիվերպուլը»:
Մենք ավելի շատ ենք խփել, քան «Լիվերպուլը», չգիտեմ՝ որքան շատ, այնպես որ, մենք ճիշտ ուղու վրա ենք: Ես հիմա չեմ հիշի վիճակագրությունը, բայց մենք մեր դարպասների մոտ շատ պահեր թույլ չենք տալիս մեկ խաղի ընթացքում: Բայց թույլ տրված մի քանի պահերից մենք բաց ենք թողնում, և արդյունքում՝ միավորներ ենք կորցնում»,- Գվարդիոլային է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        