Հրաշամանուկ աղջիկը պատրաստվում է հանդես գալ Տոկիոյի Օլիմպիական խաղերում
Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում առաջին անգամ ներառվել են սքեյթբորդինգի մրցումներ: Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է հրաշամանուկ աղջիկը պատրաստվում հանդես գալ մրցումներում։
Սքայ Բրաունը 11-ամյա բրիտանացի աղջիկ է, որը խաղում է բրիտանական Skateboard GB թիմում եւ փորձում է ընգրկվել լավագույնների շարքում, որոնք կկարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին:
Պատանի սքեյթբորդուհին հայտարարել է, թե ցանկանում էր խաղերին ներկայացնել Ճապոնիան, բայց միտքը փոխել է եւ որոշել է հանդես գալ բրիտանական դրոշի ներքո: Նրա հայրն անգլիացի է, իսկ մայրը՝ ճապոնուհի:
Հրաշամանուկն արդեն շահել է աշխարհի մի քանի առաջնություններ եւ իր համար գրեթե տեղ ապահովել Մեծ Բրիտանիայի օլիմպական հավաքականում: Եթե Սքայը մասնակցի 2020-ի Օլիմպիական խաղերին, ապա կլինի ամենապատանի մարզուհին այդ մարզաձեւի պատմության մեջ: Բրաունին անհրաժեշտ է մինչեւ 2020 թվականի մայիսի 31-ը 20 լավագույններից մեկը լինել իր մարզաձեւում, հաղորդել է Sputnik-ը: