«Ես «Բորուսիայում» եմ գոլ խփելու համար: Լավ դեբյուտ էր»․ Հոլանդ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Աուգսբուրգի» դեմ արտագնա խաղում (5:3) իր դեբյուտը:
Նորվեգացին հեթ-տրիկի հեղինակ դարձավ փոխարինվելուց 20 րոպե անց:
«Ես այստեղ եմ եկել գոլեր խփելու համար: Սա լավ դեբյուտ էր: Մենք պետք է խաղից խաղ տեղափոխվենք և հետո կտեսնենք, թե ինչ է տեղի ունենում:
Եթե նայեք աջակցությանը, կհասկանաք, թե ինչու է զարմանալի խաղալ այս երկրպագուների առջև: Շատ ուրախալի է խաղալ այդպիսի կրքոտ երկրպագուների առջև»,- ասել է Հոլանդը:
Սիրարփի Աղաբաբյան