«Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում խաղաղության գնալ, նշանակում է՝ հակամարտությունը երկար է տևելու». Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանը ավելի քիչ  նախապատրաստվում  է խաղաղության,  սպառազինվում է և իր վարած քաղաքականությամբ իր հասարակությանը փորձում է նախապատրաստել պատերազմի։

«Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ պատերազմը միանշանակ լինելու է, դա կախված է մեր հզորությունից, որքանով մենք հզոր լինենք, այնքանով պատերազմը կանխված կլինի։ Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում խաղաղության գնալ, ինչը նշանակում է, որ, ցավոք, հակամարտությունը երկար է տևելու։ Առնվազն այս ստատուս-քվոն կամ սառը պատերազմը երկար է տևելու։ Հուսամ, մի օր ադրբեջանական հասարակությունը հասկանալու է, որ իրենց և բոլորիս շահերից է բխում՝ հարևանություն անել, երկխոսություն ունենալ, պատմության աչքերին ուղիղ նայել և ընդունել սեփական սխալները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանն իր հասարակությանը խաղաղության նախապատրաստում է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031