«Եթե «Սիթին» չհեռացնի, ես հաստատ կմնամ». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ մրցաշրջանի ավարտին չի պատրաստվում հեռանալ թիմից:
«Ես բազմիցս ասել եմ, որ, եթե ակումբը չհեռացնի ինձ, ապա ես անպայման կմնամ: Ես պատրաստվում եմ այստեղ մնալ հաջորդ մրցաշրջանում, հարյուր տոկոսով: Ոչ այն պատճառով, որ մենք հաղթեցինք վերջին երկու հանդիպումները կամ սկսեցինք ավելի լավ խաղալ վերջին ամիսներին: Ես սիրում եմ աշխատել այս թիմի հետ, բայց նույնիսկ, եթե վատ լինի, և մենք չմտնենք Չեմպիոնների լիգա, ես չեմ հեռանա:
Յուրաքանչյուր մարզիչ ունի վերելքներ և անկումներ, չես կարող անընդհատ հաղթել»,- Գվարդիոլային է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը