Բաժիններ՝

Նարեկ Մալյանին հարցաքննել են սպանության սպառնալիքի կասկածանքի շուրջ. «Փաստինֆո»

«Վետո» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել սպանության սպառնալիքի գործով՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանի դիմումի հիման վրա։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Նարեկ Մալյանը՝ նշելով, որ նախաքննական գաղտնիքի հրապարակման արգելքով պայմանավորված, մանրամասներ հաղորդել չի կարող։

«Կարող եմ ասել, որ գործը սպանության սպառնալիքի հոդվածով է հարուցված։ Դիմող կողմը Լարա Ահարոնյանն է, ես էլ հարցաքննվել եմ կասկածյալի կարգավիճակով, այսինքն, վկայի, բայց ինձ պարզաբանվել է կասկածյալի իրավունքներն ու պարտականությունները։ Ես իրավունք եմ ունեցել ցուցմունք չտալու , որը սովորական վկան չունի»,-ասել է Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ չի հրաժարվել ցուցմունք տալ։

Նարեկ Մալյանը ասել է, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը եւ որեւէ մեկի հասցեին սպանության սպառնալիք երբեւէ չի հնչեցրել։ «Ես Լարա Ահարոնյանին անձամբ երբեք չեմ տեսել։ Միանշանակ, սա իմ հանրային գործունեության դեմ ուղղված 100-րդ ոտնձգությունն է, բայց, ոչ մի նոր բան, հերթական շառն է, որով սորոսականները փորձում են պատասխանատվության դաշտ բերել ինձ, ինչը մինչեւ այս պահը չի հաջողվել իրենց։ Ավելի ծանր հոդվածներով էլ են իմ մասով բողոքներ ներկայացվել՝ ինքնասպանության հասցնել…. ինչ ասես՝ չի եղել, քաղհայցեր կան, էլի բացառապես սորոսականների կողմից, հարձակում է տեղի ունեցել խուլիգանական խմբի կողմից։ Այդ ամենը կապված է բացառապես ի հանրային գործունեության հետ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս