«Պուտինը իր իրավանախորդներին երբեք սխալ չի հանել». Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պուտինն ուղնուծուծով «государственник» է: Իր համար ընդունելի չէ որևէ նախկին նախագահի անփառունակ հեռացում, քանի որ դա վնասում է հենց նախագահի ինստիտուտին հեղինակությանը: Չի կարող այդ ինստիտուտի «կրողը» ցկյանս չկրել համապատասխան ատրիբուտներն ու իրավունքները:

Մեդվեդևը եղել է ՌԴ 3-րդ նախագահ: Անկախ քաղաքական պայմանավորվածություններից և իրողություններից: ԱԱԽ ղեկավարի տեղակալի պաշտոնը, այլ խնդիրներից զատ, նաև լուծում է նրա կշռի և գնահատանքի հարցը:

Ի դեպ, այս առումով նաև Ջորջ Բուշն է ասում, որ «նախկին նախագահի կողմից իր իրավահաջորդների քննադատությունը չի ծառայում նախագահի ինստիտուտի և պետության շահերին»: Պուտինը իր իրավանախորդներին երբեք սխալ չի հանել: Գործով` միգուցե, խոսքով` երբեք»:

https://www.facebook.com/photo.php?fbid=10157973812420421&set=a.386217890420&type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս