Բաժիններ՝

Խոցված Boeing-ի սև արկղերի վերծանումը կկատարվի Ուկրաինայում

Փորձագետների միջազգային խումբն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության՝ Իրանում խոցված ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումը կսկսի հունվարի 20-ին: Այդ մասին Իրանից վերադառնալուց հետո հայտնել է Կիեւի Դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուվինը։

«Խոցված Boeing-ի սեւ արկղերի վերծանումը կկատարվի Ուկրաինայում: Հունվարի 15-ին Կիեւ կժամանեն Իրանի Ավիացիոն բյուրոյի նախագահը եւ բոլոր մասնագետները, ամսի 20-ին կսկսվի սեւ արկղերի վերծանումը»,- ասել է նա Ուկրաինայի TCH հեռուստաալիքի եթերում: Ռուվինը հավելել է, որ շարունակվում է աղետի զոհերի ճանաչումը, ինչի համար օգտագործում են ԴՆԹ-ի անալիզը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031