Լևոն Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից և այդ մասին արտահայտվել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն էր, սակայն վար­չապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չշնորհավորեց առաջին նախագահին ծննդյան հոբելյանի կապակցությամբ, ինչն էլ իր հերթին հարուցել է տերպետրոսյանական թեւի զայրույթն ու վիրա­վորանքը:

Ըստ մեր ունեցած տեղեկություննե­րի՝ առաջին նախագահն իր շրջապա­տում ասել է, որ Փաշինյանն անգամ զուգարանների խնդրին անդրադառնա­լու ժամանակ ունեցավ, բայց իրեն պաշտոնական շնորհավորանք հղելու ժամանակ չունեցավ:

Նշենք, որ այդ ամենին հաջորդեց Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնանկությունը, ով, ինչպես հայտնի է, տերպետրոսյանական էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031