Բաժիններ՝

Ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը գիտաֆանտաստիկ ֆիլմ է նկարահանելու

Ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսն ավարտում է բանակցությունները Warner Bros.-ի համար «Արես» գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների շուրջ: Այդ մասին հայտնել է THR-ը:

Սկզբնապես օրիգինալ սցենարով այս կինոնկարը, որը գրել է Ժենեւա Ռոբերտսոն-Դուորետը, որն աշխատել է նաեւ «Կապիտան Մարվել» ժապավենի վրա, պլանավորում էին նկարահանել MGM ստուդիայում, բայց այն հրաժարվել է այդ նախագծից:

Զեմեկիսը լինելուէ ոչ միայն ֆիլմի ռեժիսորը, այլեւ դրա պրոդյուսերը: «Արես»-ը կպատմի այն թռիչքի մասին, որը տիեզերական պատիճախցիկի վթարային վայրէջքով է ավարտվում աֆրիկյան անապատում: Տիեզերագնացը ձգտում է հանդիպել ընտանիքի հետ, բայց այստեղ պարզվում է, որ նրա առաքելությունը մեծ դավադրության բաղկացուցիչ մասն է, որը կարող է ընդմիշտ փոխել այս աշխարհը:

Հռչակավոր ռեժիսորը, որը նկարահանել է «Ֆորեսթ Համփ» եւ «Դեպի ետ` ապագա» կինոնկարները, նաեւ զբաղվելու է «Պինոկիո» դիսնեյյան մուլտֆիլմի ռեմեյքով: Առայժմ հասկանալի չէ, թե որ նախագծով նա առաջինը կսկսի աշխատանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս