Բաժիններ՝

Պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք է բացահայտվել

Հունվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բուրաստան գյուղում հայտնաբերել ու գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի 22 և 39 տարեկան երկու բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրանց «ՊԱԶ» ավտոբուսը՝ բարձված բետոնե սալիկներով ու խողովակներով։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածները սալիկներն ու խողովակները գողացել են Երևան-Երասխ ճանապարհի Բուրաստան գյուղի վարչական տարածքում կառուցված կամրջի տակից։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031