Բաժիններ՝

Թեհրանի մերձակայքում ավիաաղետի հետաքննության համար կստեղծվի հատուկ կառույց. Ռոհանի

Իրանի իշխանությունները դատական մարմինների համակարգում հատուկ կառույց կստեղծեն Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի հանրանավի կործանման պատճառների ու հանգամանքների հետաքննության համար: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանի։

«Ուկրաինական հանրանավի կործանման հանգամանքների մասին գործը հետաքննելու համար երկրի դատական իշխանությունները պետք է ստեղծեն առանձին դատական կառույց, որը կգլխավորի պրոֆեսիոնալ դատավորը»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերել է Press TV հեռուստաալիքը:

Ռոհանին ուկրաինական ինքնաթիռի կործանումը համարել է «աններելի սխալ»: Իրանի նախագահը դրա հետ մեկտեղ կարծիք է հայտնել, որ «այդ աղետի համար պատասխանատվություն պետք է կրի ոչ միայն այն մարդը, որը սեղմել է կոճակը»: Նա նաեւ հավաստիացրել է, որ «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները հրապարակվելու են», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս