Բաժիններ՝

Բակո Սահակյանն աշխատանքային շրջայցով եղել է մի շարք զորամասերում. ԱՀ նախագահը հանձնարարականներ է տվել զինվորականներին

Հունվարի 12-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների բացման հանդիսավոր արարողությունների: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Շահառու զորամասերի զինծառայողները 2019թ. ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ապահովվել են նորակառույց և արդի բոլոր չափորոշներին համապատասխանող զորանոցներով, որոնցում, բացի կենցաղային ու ծառայողական պայմաններից, լուծված են նաև անվտանգության և մարտական պատրաստականությանն առնչվող հարակից խնդիրները:

Նշված զորամասերում շահագործման են հանձնվել նաև տեխնիկական սպասարկման ու բժշկական կետեր, լցակայան ու վառելիքաքսուքային նյութերի պահեստ, կաթսայատներ և այլ կառույցներ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը վստահեցրել է, որ 2020թ. ընթացքում ևս ՊԲ-ում իրականացվող շինաշխատանքները կգտնվեն համապատասխան ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո և միտված կլինեն զինծառայողների համար ծառայողական ու կենցաղային ամենաբարձր մակարդակի պայմաններ ապահովելուն:

Աշխատանքային շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել զինվորականներին ու շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին` հետագա աշխատանքները առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031