Բաժիններ՝

Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը տանը ծեծի է ենթարկել տարեց ծնողներին. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ժամը 01։00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծոծրակային շրջանի պատռված վերք և ձախից կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափովածներն են Բյուրական գյուղի բնակիչներ՝ 72-ամյա Ռիմա Շ-ն և 79-ամյա Վազգեն Շ-ն։ Վերջիններս հիվանդանոց ժամանած ոստիկաններին հայտնել են, որ իրենք վնասվածքներն ստացել են տանը վայր ընկնելու հետևանքով։

Մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն ամուսիններ են, և նրանց ասածն իրականությանը չի համապատասխանում։

Ոստիկանները պարզել են նաև, որ նրանք վնասվածքներն ստացել են հունվարի 8-ին իրենց տանը` սեփական որդու՝ 51-ամյա Արշակ Շ-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Արշակ Շ-ն ներկայացել է Աշտարակի ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություն տվել։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս