
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի զինծառայողները մասնակցել են «Նվիրի՛ր կյանք» ակցիային

ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում զինծառայողները արյուն են հանձնել «Նվիրի՛ր կյանք» ակցիայի շրջանակում։
Ինչպես հաղորդում են ՀՌՇ մամուլի ծառայությունից, մոտ 500 զինծառայող արյուն է հանձնել Գյումրիում՝ Արյան բանկին։ Բարեգործական ակցիային առաջին անգամ մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցի ավագ դասարանների աշակերտները, որոնք «Յունարմիա» ռազմա-հայրենասիրական շարժման անդամ են։ Ընդհանուր առմամբ, հանձնվել է 200 լիտր արյուն։
«Սա մեզ համար ավանդական միջոցառում է, որը զորամիավորումում անցկացվում է կանոնավոր կերպով՝ Հայաստանի բնակիչներին անհատույց բարեգործական օգնություն ցուցաբերելու նպատակով»,- պատմել է ՌԴ զորամիավորման հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը։
ՌԴ զորամիավորումում «Դոնորի օրեր»-ն անցկացվում են 2011 թվականից և ավանդական բնույթ են ստացել։ Ընթացիկ տարվա ներկայիս ակցիան արդեն 15-րդն է։ Ընդհանուր առմամբ, 8 տարվա ընթացքում ակցիային մասնակցել են ՌԴ ավելի քան 5 հազար զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ։