Բաժիններ՝

«Ռեալը» վստահ չէ, որ որևէ մեկը կգնի Բեյլին

«Ռեալը» դեռ ցանկանում է ամռանը վաճառել կիսապաշտպան Գարեթ Բեյլին, հայտնում է The Telegraph-ը:

Մադրիդյան ակումբը մտադիր է դա անել, չնայած ուելսցի գործակալ Ջոնաթան Բարնեթի խոսքերին, որ տրանսֆերը քիչ հավանական է:

«Գարեթը չի հետաքրքրում MLS-ով: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բեյլը չի հեռանա «Ռեալից» և շատ քիչ հավանական է, որ դա տեղի ունենա ամռանը»,- ասել է Բարնեթը:

«Ռեալը» համաձայն է, որ այս ամիս գնորդ գտնելը քիչ հավանական է:

Մադրիդյան թիմը նաև վստահ չէ, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կգտնվի ակումբ, որը պատրաստ կլինի ֆուտբոլիստի համար համարժեք գումար վճարել։

Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը: Անցած տարի ուելսացին մոտ էր չինական ակումբին միանալուն, բայց գործարքն ընդհատվեց։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս