«Մանչեսթեր Յունայթեդը» կգնի 6 նոր ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռքբերումներ ունենալ ձմռանը և ամռանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարծում է, որ թիմը պետք է վեց տրանֆեր իրականցնի հաջորդ երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում, հայտնում է The Times-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կարճ ցուցակը ընդգրկում է «Այաքսի» 22-ամյա կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկին:
Հոլանդական ակումբը պատրաստ է վաճառել խաղացողին, բայց միայն ամռանը: Այդ տարբերակը, սակայն, դուր չի գալիս Սուլշերին։ Ըստ մարզչի, թիմը ուժեղացման կարիք ունի Պոլ Պոգբայի և Սքոթ Մակտոմինիի վնասվածքների պատճառով:
Նշվում է, որ պաշտպան Էշլի Յանգը չի կարողանա լքել «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ակումբի 34-ամյա ավագը պատրաստ է լքել «Մանչեսթեր Յունայթեդը» այս ամսվա ընթացքում, բայց Սուլշերը չի ցանկանում այժմ կորցնել նրան, այնպես որ Յանգը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին անվճար կտեղափոխվի «Ինտեր»:
Սիրարփի Աղաբաբյան