Բաժիններ՝

Խավին ամռանը կարող է գլխավորել «Բարսելոնան»

«Բարսելոնան» ցանկանում է գլխավոր մարզիչ նշանակել Խավիին, ով գլխավորում է Քաթարի «Ալ-Սադդը» և 1998 թվականից մինչ 2015 թվականը հանդես է եկել «կապտանռնագույնների» կազմում:

Կատալոնացիները 39-ամյա մասնագետին առաջարկել են 2.5 տարի ժամկետով պայմանագիր, եթե նա անմիջապես համաձայնի սկսել աշխատանքը «Քամփ Նոուում»:

Այնուամենայնիվ, Խավին նախընտրում է գլխավորել «Բարսելոնան» մրցաշրջանի ավարտին: Այս դեպքում նրա հետ կստորագրվի երկամյա պայմանագիր, հայտնում է As-ը:

«Կապույտների» ներկայիս գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ճակատագիրն արդեն որոշված է. նոր մրցաշրջանում նա չի աշխատի թիմի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս