![](/banners/BeFunky-design.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է երկու հարձակվողով
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1125995633.jpg.0.jpg)
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Կարմիր սատանաները» դիտարկում են կենտրոնական հարձակվողի դիրքի ամրապնդման հնարավորությունը:
«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության երկու հիմնական թեկնածուներն են «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը և «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն:
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է աղբյուրը, հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ երկու ֆուտբոլիստներն էլ գործնականում անհասանելի են գնման համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը