Մի անգամ… Նյու Յորքում. ոճի դասեր Բրեդ Փիթից
Թվում է, թե այն ամենը, ինչին դիպչում է Բրեդ Փիթը, վերածվում է ոսկու. նրա մասնակցությամբ ֆիլմերը ստանում են ամենահեղինակավոր մրցանակները, իսկ իրերը դառնում են բեսթսելլեր:
AFI մրցանակաբաշխության ժամանակ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի աստղը հայտնվեց կոստյումով, իսկ ավանդական վերնաշապիկի փոխարեն՝ նա կրում էր շապիկ, «Ոսկե գլոբուս»-ում նա փայլեց դասական կոստյումով, բայց առավել անսովոր ձևով դերասանը հայտնվեց Նյու Յորքում. լայնեզր գլխարկ, ջինսե տաբատ, թավշյա կոշիկներ, արևային ակնոցներ և, միևնույն ժամանակ, էլեգանտ և անփույթ ձևով կապած շարֆ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը