Մեկ օրում գրեթե 1200 փախստական է Սիրիա վերադարձել արտասահմանից
Անցած 24 ժամվա ընթացքում գրեթե 1,2 հազար սիրիացի փախստականներ են Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից: Այդ մասին ասված է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:
«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Աարաբական Հանրապետություն է վերադարձել 1176 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 204 մարդ (62 կին, 104 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 972 մարդ (181 կին, 308 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ի հավելումն նշվում է, որ մշտական բնակության վայրեր են վերադարձել Սիրիայի 163 քաղաքացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: