Իրաքի իշխանությունները նախազգուշացրել էին ԱՄՆ-ին, թե Իրանը որ բազաներին է հարվածելու. CNN
Բաղդադի իշխանությունները Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցել էին, թե Իրանը որ ռազմաբազաներին է հրթիռային հարվածներ հասցնելու: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Իրաքը նախօրոք նախազգուշացրել էր ամերիկյան կողմին, թե որ բազաներն են գրոհի ենթարկվելու: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին ավելի վաղ հայտարարել է, որ Իրանի իշխանություններից նախազգուշացում էր ստացել այն մասին, որ շուտով հարվածներ են հասցվելու:
Հեռուստաալիքի աղբյուրի տղեկությունների համաձայն, իրանական կողմն իրաքցիներին նաեւ հայտնել էր, թե որ բազաներին չպետք է մոտենալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: