Բաժիններ՝

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան բացվեց Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան բացվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ: Դեսպանատան առջև նաև մոմավառության արարողություն տեղի ունեցավ:

«Այսօրվա սգո մատյանը բացված է մեր գեներալ-գնդապետ Ղասեմ Սոլեյմանիի նահատակման կապակցությամբ: Գեներալ Սոլեյմանին և իր զինակիցները մեծ դերակատարություն են ունեցել Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում: Նրանք իրենց անձնազոհությամբ հազարավոր մարդկանց կյանքեր են փրկել Իրաքում և Սիրիայում»,- ասաց փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հույս հայտնեց, որ տարածաշրջանում լարվածությունը կթուլանա:

«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին` Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի` Ղասեմ Սոլեյմանիի վախճանի կապակցությամբ և հույս հայտնել, որ հետագա լարվածությունն արագ կթուլանա»,- նշեց նախարարը:

Սգո մատյանը բաց կլինի հունվարի 9-ին, ժամը 11:00-13:00-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031