Բաժիններ՝

Զրոյական հարկեր անձնական իրերի համար. Շրջանառվել է հայրենադարձության խթանման նոր նախաձեռնություն

Հայաստան վերադարձողները կարող են ներկրել իրենց անձնական իրերը առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նոր նախաձեռնության մասին տեղեկացրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:

«Արտերկիր արտագաղթած սիրելի՛ հայրենակիցներ ՝ դուք ՀՀ քաղաքացի եք թե ոչ, ՀՀ-ում ունեք հաշվառում, թե ոչ, եթե փաստացի 3 տարի (ճշտվելու է համապատասխան ծրագրի միջոցով) չեք ապրել Հայաստանում և ցանկանում եք մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող եք ներկրել ձեր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ… և այլն, ինչպես նաև մինչև վերադարձնն առնվազն 6 ամիս ձեզ պատկանող մեկ ավտոմեքենա: Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է»,-նշել է Սիսակ Գաբրիելյանն՝ ընդգծելով, որ արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում: Նա առաջիկայում մանրամասներ կներկայացնի նախաձեռնության վերաբերյալ:

Նախագծի մշակմանն օժանդակելու համար Սիսակ Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ մաքսային ծառայության պրոֆեսիոնալ անձնակազմին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ՀՀ արդարադատության ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս