Բաժիններ՝

Պուտինը և Էրդողանը բանակցություններ են վարել Ստամբուլում

Ստամբուլում կայացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տեւել են մեկուկես ժամից փոքր-ինչ ավելի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Երկու երկրների ղեկավարների հանդիպումն սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես 13:30-ին եւ ավարտվել 15:00-ից փոքր-ինչ ուշ: Բանակցություններն անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը, ներառյալ Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը, Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների սրվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031