Բաժիններ՝

Լոզանում մեկնարկում են պատանեկան Օլիմպիական խաղերը

Շվեյցարական Լոզան քաղաքում մեկնարկում են ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը:

Հայաստանն այս խաղերում ներկայացնում է 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը, ով երկու մեկնարկում կունենա Խաղերում` արագավազքում և 10 կմ դասական ոճում:

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից: Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկային օրը: Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների մուտքը կլինի ազատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031