Իրաքի վարչապետը նախազգուշացրել է համաշխարհային «ավերիչ պատերազմի» սպառնալիքի մասին
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հայտարարել է «ավերիչ համընդհանուր պատերազմի սպառնալիք մասին»: Այդ մասին գրել է Al Arabiya-ն:
Քաղաքական գործիչը ենթադրել է, որ Մերձավոր Արեւելքում իրադրության շիկացումը կարող է հանգեցնել ոչ միայն Իրաքում պատերազմի, այլեւ համաշխարհային հակամարտության:
Իրաքի վարչապետի խոսքով՝ ամերիկյան ռազմակայաններին հարված հասցնելուց առաջ Թեհրանը Բաղդադին տեղեկացրել է իր պլանների մասին, ըստ որում կոնկրետ թիրախները չեն նշվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: