![](/banners/BeFunky-design.jpg)
Պարսից ծոցի երկրներից նավթի առաքումը թանկացել է Իրանի հարվածներից հետո
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1000762.jpg)
Շատ ընկերություններ, որոնք Պարսից ծոցի երկրներից այլ պետություններ լցանավերով նավթի փոխադրման ծառայություններ են մատուցում, բարձրացրել են գներն Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին Իրանի հրթիռահարվածներից հետո: Հունվարի 8-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Հրապարակման մեջ բերված գնահատումների համաձայն՝ նշված տարածաշրջանից Չինաստան լցանավերով նավթի փոխադրման արժեքը, մասնավորապես, որոշ դեպքերում աճել է 14 տոկոսով: Ինչպես նշում են գործակալության լրագրողների հարցմանը մասնակցած մասնագետները, դրա պատճառներից մեկն այն է, որ ապահովագրական ընկերությունները, ինչպես սպասվում է, կբարձրացնեն գներն այդ երթուղով նավարկող լցանավերի համար լարվածության աճի պայմաններում:
Այդ հանգուցային ծովուղով փոխադրումների արժեքի աճը վկայում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտի էսկալացիան ազդեցություն է գործում նավթի մատակարարումների գլոբալ շղթայի վրա, արձանագրված է նյութում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: