
Մխիթարյանը բուժզննում կանցնի

Հայաստանիֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Ռոմա»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր նորվնասվածք ունի:
Այս մասին գրում է Calciomercato.com կայքը, հավելելով, որ հայ ֆուտբոլիստն առաջիկա օրերին բուժզննումկանցնի վնասվածքի աստիճանը պարզելու համար: Նա ցավեր ունիձախ ազդրի հատվածում:Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ռոմա»-իառաջիկա հանդիպումը, որտեղ «գայլերի» մրցակիցը «Յուվենտուս»-ն է: Այդ խաղը կկայանա հունվարի 12-ին:
«Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 35 միավոր: