Հայտնի է սխալ քնելու մահացու վտանգը
Սխալ քունը կարող է հանգեցնել թոքային ֆիբրոզի, որի ժամանակ օրգանների վրա հայտնվում են սպիներ, որոնք խախտում են շնչառության գործառույթը: Այսպիսի եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները, հայտնում է Medicalxpress-ը:
Մարդու համար քնի օպտիմալ տևողությունն օրական յոթ ժամ է: Նորմայից շեղումը կարող է մեծացնել հիվանդությունների զարգացման ռիսկերը: Մարդիկ, ովքեր օրական չորս ժամ կամ ավելի քիչ են քնում, կրկնապատկում են թոքային ֆիբրոզով հիվանդանալու հավանականությունը: Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր օրական 11 ժամ կամ ավելի երկար են քնում, եռապատկում են այն:
Այս հիվանդությունից ամեն տարի մահանում է հինգ հազար բրիտանացի, նույնքան՝ լեյկոզից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը