![](/banners/BeFunky-design.jpg)
Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնանո՞ւմ է
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/658x1024_0xac120003_1798298571578304324.jpeg)
«Ոսկե Գլոբուս»-2020-ի արդյունքների և շքեղ զգեստների քննարկումը մի փոքր հանդարտվել է: Այժմ հերթը դետալներինն է: Սկզբում բոլորը քննարկում էին դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի Dior Haute Couture զգեստը, իսկ հետո ուշադրություն դարձրին նրա յուրահատուկ զարդերին: Դերասանուհու մատնեմատը զարդարում էր ադամանդներով մատանի: Սոցցանցերում երկրպագուները ենթադրություններ էին անում նրա նշանադրության մասին: Մամուլը քննարկում էր Ջենիֆերի կրքոտ սիրավեպը ռեժիսոր Ուիլ Սփեքի հետ, ում հետ նա Ծննդյան տոներն անցկացրել է Մեքսիկայում:
Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ դերասանուհուն մատանին առաջարկել է կրել Cartier բրենդը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը