
Հազվագյուտ լսնափետուր փասիան են ցուցադրել տեսանյութում

Անգլիայի Քոռնուոլի կոմսության Նյուքվեյ քաղաքի բնակիչը հազվագյուտ լսնափետուր փասիան է տեսագրել: Տեսահոլովակը հրապարակել է Daily Mail-ը:
52-ամյա Բրայան Քեյվը սպիտակ գույնի թռչնին պատկերել է դեկտեմբերի 25-ին, երբ զբոսնում էր շան հետ: «Թռչնի տեսակը որոշելու համար ես մտա համացանց,- խոստովանել է նա:- Երբեք նման բանի չեմ հանդիպել: Ես դրան տեսագրեցի՝ ընկերներիս ցույց տալու համար»:
Քեյվը, որը շտապ օգնության բաժանմունքի նախկին տեխնիկ է, նշել է, որ փասիանը բացարձակ սպիտակ էր, բացառությամբ աչքերի շուրջը կարմիր օղի:
Լսնամաշկ փասիանը պատկանում է սովորական փասիանների տեսակին, բաց զուրկ է մելանին պիգմենտից: Որպես կանոն՝ էգ փասիանների մոտ բաց դարչնագույն փետուրներ են՝ մուգ բծավորումներով: Որձերն աչքի են ընկնում ավելի խոշոր մարմնով եւ փետուրների կանաչա-շագանակագույն երանգավորմամբ: