«Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյան

««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը. «Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պարո՛ն Փաշինյան, նոր իշխանության ամենամեծ վրեժը հներից նա կլիներ , որ գյուղացին, բժիշկը, բանվորը, անապահովները, հիվանդ մարդիկ, զինվորականները, ուսուցիչները, ծերերը, շատ լավ ապրեին։ Որ պաշտոն ստացողները ինքնապարգևատրումներ չանեին, որ Աստծո ճշմարտությունը չթողնեին ու բռնեին Եվրոպայի կեղծ ուժերի ճշմարտությունը, այլասերման քարոզ չանեին և չձգտեին դեպի սատանան։ Ո՛չ տարաք գողերին բանտերը լցրեցիք, ո՛չ էլ փողերը ստիպեցիք որ ետ տան։

Բանտերը լցնելու տարբերակը շատ անարդյունավետ կլինի, որովհետև այդ սկզբունքով եթե առաջնորդվեք և իսկապես բոլորի հանդեպ արդար լինեք, երկրի 50% ին պիտի բանտերը լցնեք և մեծ գումարներ ծախսեք նոր բանտեր կառուցելու և դրանց այնտեղ պահելու համար, ճիշտ կլինի դրանց աշխատեցնեք, գումարները ստիպեք որ ծախսեն, օգնեն իրենց կողմից թալանված մարդկանց, բազմազավակ ընտանիքներին, հիվանդներին և այդպես նաև իրենց խղճի առաջ մի փոքր կմաքրվեն։ Երկրի ղեկավարը պիտի իր բոլոր քաղաքացիներին օգտագործի արդյունավետ և չմտածի,որ միայն ԻՄ Քայլականներն են իր քաղաքացիները, այլ գիտակցի որ նույն ՀՀԿ ն էլ, Դաշնակն էլ, Բարգավաճն էլ, Ելքն էլ, բոլորն էլ իրեն են, առաջ եթե առաջնորդը չի կարողացել այս մարդկանց վերահսկել, դարձել են որոշները գող, ավազակ, ուրեմն հիմա թող այնպես վերահսկի, որ այդ մարդիկ ազնիվ ճանապարհով գնան, լավ գործեր անեն, երկրի զարգացմանը և հզորացմանը նպաստեն։

Վարչապետ, բոլորին էլ պիտի սիրես հոր նման, մի քաղաքացիդ անդաստիարակ է, դաստիարակիր, մեկը չար է, բարությամբ լցրու, մեկը նախանձ է, սեր քարոզիր։ Ասածիս իմաստը այն է, որ առանց այնել մի բուռ ազգ ենք, պիտի միասնական լինենք և մեր երկրի մեջ իրար միս ուտելու փոխարեն, իրար ուժեր սպառելու փոխարեն, արտաքին դաշտի համար դրանք խնայենք և արտաքին դաշտում դրանք սպառենք։ Վատ մարդ չկա, հանգամանքները, շրջապատը և այլ գործոններն են մարդկանց դարձնում վատը։ Ասում էիք օգնեք ինձ, կողքիս եղեք, ես հիմա Ձեզ ասում եմ, ինձ իմ երկիրն է հետաքրորում, իմ հողը և ջուրը, որի համար միլիոնավոր անմեղ զոհեր են եղել, ինձ չի հետաքրքրում ով է իշխանության գալիս, ես ուզում եմ դուրս գալ փողոց և տեսնել, որ հասարակ մարդիկ լավ են ապրում։ Այս պահին դեռ չեմ տեսնում դա, մի օգնություն էլ եմ առաջարկում, Ձեր տիկնոջը՝ Տիկին Աննային ասեք, թող իր մոտի գիրքը տա Ձեզ, եթե այն չեք կարդացել, անպայման կարդացեք, այդ գիրքը ես պատահմամբ չեմ նվիրել իրեն, ես վստահ եմ, որ այն կօգնի մեր երկիրը ավելի լավ ղեկավարել։ Ես այս ամենը գրում եմ, հանուն իմ երկրի և իմ ազգի։ Հարգանքներով Մանուել Մանուկյան»։

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Պարո՛ն Փաշինյան, նոր իշխանության ամենամեծ վրեժը հներից նա կլիներ , որ…

Gepostet von Manuel Manukyan am Montag, 6. Januar 2020

Տեսանյութեր

Լրահոս