Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ջրատարը. տուժածների վիճակը ծանր է
Հունվարի 6-ին, ժամը 16:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ոստան գյուղի վերջնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմինե Դ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ջրատարը:
Ուղևորները՝ Մարինե (ծնված 1992 թ.), Իրինա (ծնված 1987 թ.), Հերիքնազ (ծնված 1991 թ.) Դ.-երը, Էլիզա Ա.-ն (ծնված 2013 թ.) և Անուշ Մ.-ն (ծնված 1954 թ.), տեղափոխվել են Արտաշատի ԲԿ: Մարինե, Իրինա, Հերիքնազ Դ.-երը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: Այնուհետև Անուշ Մ.-ն հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Էլիզա Ա.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: