«Ամենատխուր պահը այն է, որ ըստ վարչապետի ու ԱԱԾ-ի՝ ինչ որ մի ֆեյքի գրառումը կարող է վտանգել ազգային անվտանգությունը». Դավիթ Սանդուխչյան
Իրավաբան Դավիթ Սանդուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ համեստ կարծիքով` մարդուն անհիմն ձերբակալելը կամ բերման ենթարկելը պետք է որ պատժվի ՀՀ Քր․ օր․ 133 հոդվածի 2-րդ մասով՝ ազատությունից ապօրինի զրկելու համար։ Այն, որ այդ ապուշ ֆեյքի գրառումը որևէ հանցակազմ չի պարունակում, կարծես թե ակնհայտ է, ու ոչ միայն իրավաբանների, այլ ցանկացած տրամաբանորեն մտածելու ունակություն ունեցող մարդու համար։ Լավ, բա որ մեկը ֆայմի հայտարարություն ներկայացնել դատախազություն՝ ազատությունից ապօրինի զրկելու փաստի մասին, ու հերթով դատական բոլոր ատյաններով գնա հասնի ՄԻԵԴ։ Դրա մասին չեք մտածո՞ւմ։
Շատերը երևի տեղյակ են ինչ է տեղի ունեցել, բաց ովքեր չգիտեն՝ պատմեմ։ Ինչ որ մի ֆեյք գրում է ինչ որ մի ապուշություն, թե բա՝ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին՝ իրանական գեներալին ոչնչացնելու կապակցությամբ։ Այդ լուրը տարածվում է ու հասնում իրանական լրատվամիջոցներ, աղմուկ է բարձրանում։ Փաշինյանը մի ջղային գրառում է անում ֆեյսբուքում, բա թե ազգային անվտանգությանը վնաս է պատճառվել ու ԱԱԾ-ը արագ գտնում է, այդ ֆեյքին ձերբակալում ու YouTube-ով ցույց տալիս, թե ինչպես է այդ ֆեյք-բլոգերը զղջում իր կատարածի համար։
Բայց դե ամենատխուր պահը այն է, որ ըստ վարչապետի ու ԱԱԾ-ի՝ ինչ որ մի ֆեյքի գրառումը կարող է վտանգել ազգային անվտանգությունը։ Լավ, այս անգամ ձեր «բախտը բերեց», ֆեյքը հայաստանաբնակ էր, իսկ եթե հարևան երկրից լիներ, կամ մի այլ պետության լրտես, ի՞նչ էիք անելու։ Ավելին ասեմ, եթե նույնիսկ ենթադրենք, որ այս ամենը բեմադրություն չէր, ապա դա նշանակում է, որ ցանկացած ֆեյք կարող է վտանգել ազգային անվտանգությունը, ու դուք դրա մասին հրապարակայնորեն հայտնեցիք։ Ինչի՞ համար, որ բոլոր թշնամիները իմանան՝ ինչ հեշտ է վնաս հասցնել Հայաստանի ազգային անվտանգությանը։
Բան չունեմ ասելու, նման գրառում անելը մի այլ ձևի հիմարություն է։ Բայց դե աշխարհում լիքը հիմարություններ կան, որոնք քրեորեն պատժելի չեն, օրինակ աշխարհին հայտնել, որ ֆեյքի գրառումը կարող է ազգային անվտանգությանը վնաս հասցնել։ Բաց չէ, դա լավ օրինակ չէր, այ դրա համար կարելի է քրեորեն պատժել՝ պետական գաղտնիքը բացահայտելու համար, օրինակ։ ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ հիշատակում է, որ այդ ֆեյքի գրառումը պարունակում է «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք» հարուցելու հատկանիշներ ու միառժամանակ գրում է, որ քրեական գործ է նախապատրաստվում «համապատասխան հոդվածով»։
Բայց եթե ասում եք «Ա», «Բ» էլ ասեք՝ որ կրոնի, որ ազգության կամ որ ռասայի դեմ է թշնամանք հարուցել այդ ֆեյքը։ Այդ ո՞ր ազգային անվտանգությանը ու ինչ վնաս է պատճառել այդ անխելք ապուշը։ Ու վերջ ի վերջո, դա ինչ ձև է, ինչու անուն ազգանունը այդ ֆեյքի չեք ասում։ Այդ ինչ եղավ, Սաշիկի տղու՝ Գոնսալեսի անունը չեք թաքցնում, Մանվելի անունը չեք թաքցնում, իսկ ինչ որ ֆեյքի անունը չեք ուզում տա՞լ։ Իսկ գուցե ոչ մի ֆեյք չկա՞ր ու դա ընդամենը ֆեյսբուքում իշխանությունների համար անցանկալի գրառումներ կատարողներին վախեցնելու համա՞ր է արվել։
Չեմ զարմանա, եթե իմ դեմ էլ քրեական գործ հարուցեն այս գրառումից հետո, կրոնական թշնամանք հարուցելու համար՝ Ձերժինսկու վկաների դեմ օրինակ :)) Նորմալ երևույթ է դարձել #նորՀայաստան -ում։ Որտեղ որտեղ, բայց իրավապահ մարմիններում մնացել են #հինկարգեր ու չափազանց ցածր աշխատանքային մակարդակ»։
https://m.facebook.com/story.php?story_fbid=2208534539448057&id=100008745964936