
Դավթաշեն 1-ին թաղամասում հրդեհ է բռնկվել. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հունվարի 6-ին, ժամը 02:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի բակում գտնվող երկհարկանի տանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավթաշեն 1-ին թաղամասի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:08-ին, մարվել՝ 03:17-ին:
Ամբողջությամբ այրվել է տան 2-րդ հարկի նախասրահը՝ գույքով (40 քմ):