Բաժիններ՝

«Եթե բացահայտվի, որ համընկնում չէ, ապա ԱԱԾ-ն պարտավոր է ստուգել և պարզել, թե ոնց է 2017-ից այդպես հավեսով աշխատել Հայաստանում նստած». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի մի հատ էլ չստուգված լուր չի տարածվել իշխանական շրջանակներից, ասեմ՝ այս սքրինշոթը, որը վերագրում են նույն կեղծ օգտատիրոջը, ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել է ոչ թե 2016-ի ապրիլին, այլ 2017-ի փետրվարի 26-ին, երբ մերոնք իրենց դիվերսիոն խումբը պառկացրին (5 սպանված և 1 վիրավոր), և ոչ միայն պառկացրին, այլև դիակները վիդեոյով ցույց տվեցին (կհիշեք, էն որ երկուսն էլ իրար ձեռքերը բռնած էին մահացել)։

Երկրորդ պահն էլ կա, իհարկե, որ ուղղակի համընկել են «Դիանա Հարությունյան» և «Диана Арутюнян» անունները։ Իսկ եթե բացահայտվի, որ համընկնում չէ, ապա ԱԱԾ-ն պարտավոր է ստուգել և պարզել, թե ոնց է 2017-ից այդպես հավեսով աշխատել Հայաստանում նստած։

Կից նկարում տեսե՛ք․ 2017 թվականի փետրվարի 26-ով է հրապարակվել ադրբեջանական կայքում»:

https://www.facebook.com/groul/posts/2872258979478947

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս