Բաժիններ՝

Դանակով զինված հարձակում «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա. shamshyan.com

Հունվարի 4-ին ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Մհեր Հայրապետյանը դանակով զինված հարձակվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա ու դանակի սպառնալիքով պահանջել գումար։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինչ նա դանակի սպառնալիքով կվախեցներ տարադրամի փոխանակման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 37-ամյա Արմեն Դ․-ին, «Դալմա Գարդեն Մոլ»-ի անվտանգության աշխատակիցները կարողացել են վնասազերծել նրան ու այդ մասին տեղեկացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը։

Կասկածյալ Մ․ Հայրապետյանը ձերբակալվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս