«Շտապ օգնության ծառայությանը խորհուրդ եմ տալիս այսօր հերթապահ մեքենա ունենա ԱԳՆ մոտակայքում». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քիչ առաջ ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռան գագաթից, խինդ ուրախությամբ (եթե չասեմ՝ ղժժալով) դիմեց Իրանի և ԱՄՆ նախագահներին։ Ժողովրդի վարչապետը համոզմունք հայտնեց, որ «երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որպեսզի իրավիճակը ավելի վատթարանա»։
Վստահ եմ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կազդվեն այս կոչից ու շատ արագ կկասեցնեն միմյանց դեմ պլանավորված թշնամական ծրագրերի իրագործումը։
P.S. Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ (շեշտում եմ՝ իրանական կողմի նախաձեռնությամբ) տեղի է ունեցել ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարների հեռախոսազրույց։ Մնացականյանը ցավակցել է։ Սպասել է Զարիֆը զանգի, որ ցավակցի։ Ահա այսպես։
P.P.S Շտապ օգնության ծառայությանը խորհուրդ եմ տալիս ամեն դեպքում այսօր հերթապահ մեքենա ունենա ԱԳՆ մոտակայքում։ Հանկարծ սիրտը չվատանա թավշյա նախարարի»: