
Հունվարի 1-ից 4-ը արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, 2 մարդ զոհվել է. Ոստիկանություն

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, 2020 թվականի հունվարի 1-ից 4-ը արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել էր, իսկ 113-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից 4-ը ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 186 վարորդ, որից 65-ը՝ Երևանում: