«Բարսելոնան» «Էսպանիոլի» դեմ խաղում չպահպանեց հաղթական հաշիվը
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էսպանիոլին»:
Տան տերերը՝ «Էսպանիոլի» ֆուտբոլիստները, հանդիպման հաշիվը բացեցին 23-րդ րոպեին: Աչքի ընկավ Լոպեսը: Երկրորդ կեսի մեկնարկից րոպեներ անց՝ 50-րդ րոպեին, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով հաշվի հավասարությունը վերականգնեց Լուիս Սուարեսը: Այնուհետ՝ 59-րդ րոպեին, Վիդալը խփեց «կապտանռնագույնների» երկրորդ գնդակը: Սակայն «Էսպանիոլին» հաջողվեց խուսափել պարտությունից հանդիպման վերջնամասում: Վու Լիի գնդակի շնորհիվ գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշիվ:
Այժմ «Բարսելոնան» և «Ռեալն» ունեն 40-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Լա լիգայի շրջանակներում «Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 20-ին՝ տանն ընդունելով «Գրանադային»: