
Որոնք են գլխավոր սխալները՝ ատամները լվանալիս. բժշկի դիտարկումները

Ավստրալացի ստոմատոլոգ Էլիզաբեթ Միլֆորդը նշել է այն հիմնական սխալները, որոնք մադիկ թույլ են տալիս ատամները լվանալիս, տղեկացնում է Daily Mail-ին: Մասնագետի խոսքով՝ մարդկանց մեծ մասը գերադասում է բերանը ջրով ողողել ատամները մաքրելուց հետո, ինչն զգալիորեն նվազեցնում է ատամի մածուկի ամրապնդող արդյունքը:
Բժիշկը նշել է, որ հիգիենիկ գործողությունն անցանկալի է թթու սննդի կամ ըմպելիքների գործածումից հետո, քանի որ կարող է հանգեցնել ատամների վնասման:
Բացի դրանից, շատ մարդիկ ատամները լվանում են շատ արագ կամ շատ եռանդով, պատմել է Միլֆորդը: Նա խորհուրդ է տվել դրան հատկացնել երկու րոպե եւ ջանալ չափից դուրս ուժեղ չսեղմել՝ լնդերը չվնասելու համար: Ստոմատոլոգը նաեւ խորհուրդ է տվել օգտագործել փափուկ ատամի խոզանակ եւ այն անմիջապես փոխել, երբ մազիկներն սկսեն փափկել ու ծռմռվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: