Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի. դա ավանտյուրա է՝ ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին. Արցախի ԱԽ քարտուղար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

«Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին:

Սուլեյմանին հավատարմորեն, անմնացորդ ծառայել է իր երկրի և ժողովրդի շահերին, հետևաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի, զինվորականության և հատկապես հետախուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար:

Ցավակցում եմ հարևան Իրանի ժողովրդին և գեներալի հարազատներին»,-գրել է Արշավիր Ղարամյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Բաղդադի օդանավակայանում զոհվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանին, ինչպես նաև մի շարք այլ զինվորականներ: «Ալ-Քուդս» ստորաբաժանումը պատասխանատու է արտասահմանում Իրանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս